Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵՄ-ը Փաշինյանին կոչ է անում իջեցնե՞լ նշաձողը

ԵՄ-ը Փաշինյանին կոչ է անում իջեցնե՞լ նշաձողը
18.04.2025 | 10:00


ԵՄ արտաքին գործունեության ծառայության գրասենյակը ողջունել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և Բաքվի ու Երևանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին հայտարարությունները։
«Մենք բարձր ենք գնահատում անցած տարիների ընթացքում երկու կողմերի կայուն ջանքերը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Կարևոր է պահպանել ձեռք բերված առաջընթացը և գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ: Կոչ ենք անում կողմերին հնարավորինս արագ ստորագրել համաձայնագրի նախագիծը», - ասված է հայտարարության մեջ:
Բրյուսելից հնչած այս հայտարարության տեքստում բանալի է համարվում «գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ» ձևակերպումը:
Խաղաղության պայմանագիրը համաձայնեցվել է բացառապես հայկական կողմի զիջումների հաշվին, ինչն արձանագրել էր անգամ Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը:
Ըստ այդմ, տպավորություն է, որ «նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցումը» ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է նաև Բաքվի նախապայմանների բավարարման հարցում:
Չնայած Սահմանադրությունը փոխելու և Մինսկի խմբի լուծարման հարցում Փաշինյանը երրորդ կողմի հուշարարության կարիքը չունի և բովանդակային առումով համակարծիք է Ալիևի հետ. տարակարծությունը տեխնիկական բնույթ ունի ու կապված է ժամկետների հետ:
Ահավասիկ, ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում «հնարավորինս արագ» կատարել Բաքվի պահանջները:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ